211652_close_icon
views-count773 դիտում article-date 19:21 23-05-2022

Ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու մասին ՀՔԱՎ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել  ցուցարարների  և  լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու մասին ՀՔԱՎ հաղորդման հիման վրա։

ՀՔԱՎ-ը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել  2022 թ․ մայիսի 2-ին Ոստիկանը բռունցքով հարվածում է ցուցարարի գլխին, Սև համազգեստով ոստիկանը ծեծում է ցուցարարին/ ՊՊԾ պետը հարվածում է օպերատորին, Ինչպես է ոստիկանը հարվածում բերման ենթարկվող քաղաքացիներինՈստիկանը հարվածում է ցուցարարին, Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում,  Ոստիկանությունը Խորենացի փողոցից քաղաքացիներին բերման է ենթարկում՝ փորձելով բացել ճանապարհը, Ոստիկանները անհամաչափ և բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են լրագրողների և օպերատորների գործունեությունը տեսանյութերի հիման վրա։

Ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ ՀՔԱՎ-ը ներկայացրել է նաև հաջորդող օրերին։ 


 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր