1949 դիտում
18:07 22-05-2022
Փաշինյանը աշխարհաքաղաքական շպագատ է փորձում իջնել. Սոս Հակոբյան. Aravot.am
Այսօր Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի մարտահրավերներն ու կարգավորման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն ասաց, որ այս իշխանությունները փորձում են Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել ավելի շուտ՝ արագ եղանակով, հայտնում է Aravot.am-ը:
«Դրա մասին են վկայում այս անհաջող կառավարության, դրա աղետ բերող ղեկավարի հայտարարությունները՝ նշաձողն իջեցնելու մասին, այդպիսի պահանջի առկայության մասին, վերջինիս պատգամավորների խոսքերը, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում:
Եթե մենք ընդունում ենք այդ տարբերակը՝ կարգավիճակի հարցում արագ լուծումների գալու այն ժամանակահատվածում, երբ մեր անվտանգությունը գտնվում է կատաստրոֆիկ վատ վիճակում: Ելնելով հենց դրանից՝ մեր դիրքերը միջազգային ասպարեզում չեն կարող լինել անգամ բավարար, գտնվում են աղետալի իրավիճակում:
Այս պարագայում գալ լուծման Արցախի կարգավիճակի, կամ դնել այդ հարցը այսօր կամ վաղը լուծելու խնդիրը, նշանակում է Արցախը նվիրել Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը գտնվում է իր ուժերի պիկում՝ ամենաբարձր կետում, մենք գտնվում ենք ստորոտում ու դեռ շարունակում են ընդերքը փորելով՝ իջնել ներքեւ»:
Ըստ Սոս Հակոբյանի, եթե ռուս խաղաղապահ զորքերը դուրս գան ու մենք դեռ մեր անվտանգության հարցը լուծած չլինենք, հայերը կկոտորվեն. «Նիկոլ Փաշինյանը խաղում է կրակի հետ՝ անընդհատ մերթընդմերթ թռչելով 3 ոտանի 2 աթոռների վրա: Ինչպես ասում են, աշխարհաքաղաքական շպագատ է փորձում իջնել, որը շատ ավելի մոտ է բերելու ճողվածքներին սկզբից իր մոտ, հետո՝ ՀՀ-ի: Հետագայում դժվար է լինելու լուծել մեր խնդիրները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ.

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9597 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին