211652_close_icon
views-count1560 դիտում article-date 20:53 22-05-2022

ՔՊ-ում գիտակցեցին, որ իրենց թեկնածուն այդ պահանջին չի բավարարում. Արթուր Խաչատրյան

Վահագն Ալեքսանյանին անդրադառնում եմ առաջին ու վերջին անգամ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Երեկ գրառում էր արել, թե Հանրային հեռուստատեսությունից առաջարկել էին որպեսզի ՔՊ պատգամավորներից մեկը բանավեճի գնա «Հայաստան» խմբակցության կոնկրետ մի պատգամավորի հետ։ Սակայն, «ընդդիմադիր պատգամավորը լսելով, որ առաջարկվող բանավիճողը ես եմ (այսինքն՝ Ալեքսանյանը), հրաժարվել է»։

Տեղեկացնում եմ․ ինձ երեկ զանգահարել էր Հանրայինից Կարեն անունով մի երիտասարդ և առաջարկել էր բանավիճել ՔՊ-ական որևէ պատգամավորի հետ։

Բառացի ասել եմ, որ կդիտարկեմ այդ տարբերակը միայն երբ հստակեցվի հարցերի շրջանակը և օպոնենտը և առանց այդ տեղեկության պատասխանս չի կարող դիտվել որպես համաձայնություն։ Կարենն ինձ ավելի ուշ ետ զանգեց ու ասաց, որ ՔՊ թեկնածուն Ալեքսանյանն է։ Պատասխանից միաժամանակ զայրացա ու զվարճացա։ Ասացի․ «թող ինտելեկտուալ մեկին առաջարկեն»։

Հավանաբար ՔՊ-ում գիտակցեցին, որ իրենց թեկնածուն այդ պահանջին չի բավարարում և առաջարկեցին Գևորգ Պապոյանին։ Այս տարբերակի հետ համաձայն եմ։

Վահագն Ալեքսանյանին ասեմ, որ բանավեճի մասնակցելու իրավունքին դեռ պետք է արժանանալ։ Իր անցյալն ու ներկան նրան նման ապագա չեն խոստանում։ Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները կոնկրետ Ալեքսանյանի հետ չեն բանավիճում, ոչ թե որովհետև սարսափում են, ինչպես ինքն է երևակայում, այլ որովհետև մեր նշաձողն այդ աստիճան իջեցնելու ցանկություն չունեն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր