Տպավորություն է, որ հարս է բերվել, պայմանները չեն բավարարում, որոշել են այդ բնակարանի 1 սենյակը կիսել. Զ. Փոստանջյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները տարանջատելու օրենսդրական նախաձեռնությունից տպավորություն է ստացել, որ ինչ-որ մեկն ամուսնացել է, որոշվել է հարս բերել, բայց տան պայմանները չեն բավարարում ամուսնության համար, որոշել են այդ բնակարանի մի սենյակը կիսել, որպեսզի զույգերը կարողանան այդտեղ բնակվել:
«Արհեստական ստեղծված բաշխումները չեն օգնելու պետության կառավարման արդյունավետությանը»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը ու ավելացրեց. «Մեր գումարների հաշվին են տեղի ունենում կեղծ ամուսնությունները և քաղաքական պայմանավորվածությունը»: