Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Երևանում է
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահն արդեն Երևանում է, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանըհետևելու համար մայիսի 21-ին Հայաստան է ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի(IBA) նախագահ Ումար Կրեմյովը։ Բռնցքամարտի միջազգային կառույցի նախագահինօդանավակայանում դիմավորել է Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Այն կընդունի ԿարենԴեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունըկկայանա մայիսի 22-ին:
Այս առաջնությանը կմասնակցեն 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Նախնական մենամարտերըկմեկնարկեն մայիսի 23-ին: Մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, իսկ եզրափակիչները կկայանան 30-ին:
Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքիկենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայինֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով. ԲարեղամՀարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան(57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ),Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ),Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան: