211652_close_icon
views-count68492 դիտում article-date 15:46 20-05-2022

Ողբերգական ու շղթայական ավտովթար՝ Երևանում. Շենգավիթի ոստիկանության մոտ բախվել են BMW-ն, Kia-ն, Ford-ը, Mercedes-ն ու 2 Opel, կա 1 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 20-ին, ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, բախվել են Ford, BMW, Kia, Opel Astra, Opel, Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի միջից վարորդին դուրս են բերել օերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգության բժիշկների թիվ 63 հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Դավիթ Բարսեղյանն ու Արայիկ Գևորգյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները, և խցանում տեղի չունենա, և երթևեկությունը չկանգնի, ինչը պարեկներին հաջողվել է։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Գ. Թադևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել Ա. Փարսադանյանը, ում կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին