211652_close_icon
views-count1546 դիտում article-date 12:03 20-05-2022

Վարչապետի որոշմամբ շրջակա միջավայրի փոխնախարարը 4 օրով գործուղվել է Դուշանբե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը գործուղվել է Դուշանբե:

Որոշման մեջ ասվում է. « Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին 2022 թվականի հունիսի 6-9-ը գործուղել Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե)` «Ջուրը հանուն կայուն զարգացման» 2018-2028 թվականների գործողությունների միջազգային տասնամյակի երկրորդ բարձր մակարդակի միջազգային համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Գայանե Գաբրիելյանի՝ Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տաջիկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Նմանատիպ նյութեր