211652_close_icon
views-count693 դիտում article-date 10:51 20-05-2022

Պետք է հաշվի առնենք էներգետիկ աշխարհաքաղաքականությունը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Կայուն եւ խելացի էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարեւորագույն պայմաններից մեկն է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը եւ կենսամակարդակի բարձրացմանը». սա ֆիքսել է ՏԿԵՆ-ը։

«ՀՀ»-ն էլ մշտապես ամրագրում է, որ էներգետիկայի ոլորտի զարգացման համար մենք չպետք է այն դիտարկենք միայն սպառման տեսակետից։ Էներգետիկ ոլորտը նախ քաղաքականություն է, եւ պատահական չի գործածվում «էներգետիկ դիվանագիտություն» եզրույթը։ Ապացույցներ՝ ինչքան ուզենք՝ էներգետիկայի պատմությունից սկսած՝ բոլոր փուլերում եւ ցայժմ։ Բայց հեռուն չգնանք՝ բերելով միայն ռուս-ուկրաինական ճգնաժամի եւ դրա հետեւանքով զարգացումների օրինակը։ Ուստի՝ հարկ է հասկանալ՝ այս առումով ի՞նչ ուղղությամբ ենք մե՛նք գնում։

Պետության տեսլականը սա է՝ մինչեւ 2040 թ. Հայաստանի էներգետիկ համակարգը լինելու է «տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույց, հարեւան երկրների էներգահամակարգերը եւ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կապող խոշոր հանգույց»։ Լավ է, բայց սրա համար անհրաժեշտ է զբաղվել հենց այն գործունեությամբ, ինչ նշեցինք՝ էներգետիկ դիվանագիտությամբ։ 44-օրյայից հետո տարածաշրջանում փոխվել է աշխարհաքաղաքական վիճակը, եւ միջազգային ենթակառուցվածքներին մաս դառնալը ավելի է բարդացել։ Օրինակ՝ Հյուսիս-Հարավ հանգույցում (տրանսպորտային եւ էներգետիկ) այդպես էլ չենք տեղավորվում՝ չնայած միջազգային հարթակներից եկող բազմաթիվ «մեսիջներին»»։

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր