211652_close_icon
views-count1040 դիտում article-date 12:10 19-05-2022

«Ձեզ նմանները խայտառակում են ռեսպուբլիկան». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.««ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ԵՆ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ»

Երկրում բողոքի ցույցեր են երկրի անվտանգության հետ կապված: Կրկնում եմ՝ երկրի անվտանգության հետ կապված:
Եվ ահա ոստիկանը մայթի վրա կանգնած քաղաքացուն նայելով՝ ենթականերին կարգադրում է՝

– Սրան էլ բռնեք։
Քաղաքացին, ով Արցախյան պատերազմի հերոս է, Մարտական խաչի ասպետ, գնդապետ, ասում է՝

–Ինչպե՞ս ես խոսում ինձ հետ, ես բանակի գնդապետ եմ։

– Ես էլ գնդապետ շինող եմ,– պատասխանում է ոստիկանը, ապա գնդապետին գցում են գետնին, կոշիկներով, ոտքերով հարվածում գլխին։

Կողքից ասում են՝

–Ի՞նչ եք անում, չէ՞ որ Մարտական խաչի ասպետ է,:

Ոոստիկանը ասում է, որ թքած ունի Մարտական խաչի վրա։

Հ.Գ. Գոնե հասկանու՞մ եք, որ խայտառակ եք անում մեզ ողջ աշխարհի առաջ: Գիտե՞ք ՝ խայտառակվելն ինչ է»:

Նմանատիպ նյութեր