211652_close_icon
views-count3310 դիտում article-date 22:57 18-05-2022

Հազարամյակների խորքից հայը հասել է այս վիճակին, որովհետև ատել է ուրիշին, բայց չի սիրել հային

Արման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.Ես պայքարում եմ Հայաստանի համար, Հայաստանը հզորացնելու համար, Հայաստանի քաղաքացու համար, հայի համար: Դու կամ Հայաստանի կողմից ես, կամ Հայաստանի դեմ ես, այսպիսին է աշխարհը եղել, կա ու լինելու է այսպիսին:

Ես հայ եմ և դեմ եմ աշխարհից արդարություն խնդրելուն: Ես հայ եմ և ուզում եմ աշխարհից ստանալ իմ փայը, անկախ աշխարհի "բարոյական նորմերից": Դա իմ փայն է, ես ունեմ այդ փայի իրավունքը և ես վերցնելու եմ այդ փայը, խելքով, ուժով, ուժեղանալով, ուժեղի հետ "ընկերանալով", բայց թքած ունենալով նաև նրա վրա ու վերցնելով նաև նրանից իմ փայը այն պահին, երբ ուժերս բավարար դարձան, որովհետև դա իմ փայն է, իմ ազգի փայն է և աշխարհը թքած ունի իմ վրա ու իմ "բարոյական պահանջների" վրա:

Չկան եղբայրական պետություններ, կան շահեր: Չկան թշնամի պետություններ, կան շահեր: Եթե քո պետությունն ու ազգը ուզում են ոչնչացնել, դա ատելությունից չէ, դա նրանց հաշվարկած շահն է: Ես հայ եմ և ուզում եմ հետապնդել իմ շահը: Եթե իմ շահից է բխում որևէ պետության ոչնչացումը, ուրեմն ես ուզում եմ նրանց ոչնչացնել, բայց ուզում եմ դա անել, որ իմ պետության քաղաքացին լավ ապրի, ոչ թե նրանցը՝ վատ:

Եթե թույլ ես՝ քո լավագույն դաշնակիցն է փորձելու քեզ տիրել և կապ չունի այդ պետությունը թուրքինն է, ռուսինը, վրացունը, թե պարսիկինը: Հազարամյակների խորքից մենք հասել ենք այս վիճակին, որովհետև վերլուծել ենք աշխարհը էմոցիոնալ դաշտում, ոչ թե ռացիոնալ: Հազարամյակների խորքից հայը հասել է այս վիճակին, որովհետև ատել է ուրիշին, բայց չի սիրել հային:

Մենք պարտավոր ենք վառ պահել մեր զոհված հերոսների հիշատակը: Դրա համար մենք պետք է կառուցենք հզոր պետություն, այնպիսի պետություն, որին չեն համարձակվի նույնիսկ թարս հայացք նետել, այնպիսի պետություն, որում մարդիկ կուզենան ապրել, այնպիսի պետություն, որում դու կզգաս քեզ տանը, այն տանը, որն ունի պինդ պատեր, ամուր դռներ ու նաև մեծանալու ուժ ու հնարավորություն:
ՈՒժն է ծնում իրավունք:

Ես հայ եմ, ես սիրում եմ հային, սիրում եմ Հայաստանը, թքած ունեմ այլ պետությունների շահերի վրա եթե նրանք հակասում եմ իմ պետության շահերին և թքած ունեմ նույնիսկ այն դեպքում, եթե դուք հայ լինելով այդ պետության քաղաքացի եք, հետապնդում եք այդ պետության շահերը և Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ցանկություն ունեք, մտածելով որ ձեզ կշոյեն, ականջի հետևից կքորեն ու կասեն՝ ախ ինչ լավ մարդ է, հեչ նման չի իր շահամոլ ու բռի ազգակիցներին: Ես հայ եմ և իմ համար առաջնային է Հայաստանի շահը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր