211652_close_icon
views-count68001 դիտում article-date 12:06 18-05-2022

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Լուսաղբյուր գյուղի «Սադեր» կոչվող հանդամասում բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։0-ի սահմաններում  ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի սկզբնամասի՝ «Սադեր» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել դասակի հրամանատար Արամ Պետրոսյանն ու պարեկներ Արտյոմ Զարգարյանն ու Արմենակ Աղաջանյանը, մինչ կժամանեին ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը, որտեղից ժամանել է քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարոյանը։ 

Պարեկներն ու ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են բերանքսիվայր մահացած, նույն գյուղի բնակիչ, 69-ամյա Վարուժան Դ-ի դին։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դիակի հայտնաբերման մասին ոստիկանություն ահազագել է Սպիտակ համայնքի Լուսաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Արամայիս Հակոբյանը։ 

Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր