211652_close_icon
views-count1035 դիտում article-date 20:24 13-05-2022

Կանայք բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակներով մեկնարկեցին

Ստամբուլում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հաղթանակով սկսեցին մեր երկրի  ներկայացուցիչներից նաև  Անուշ  Գրիգորյանը / 50 կգ / և Եկատերինա Սիչևան / 54 կգ /:
Նրանք առավելության հասան համապատասխանաբար Պիրլա Կայվո Իյջայի / Ֆինլանդիա/ և  Սվետլանա Ումանսկայի  / Ուկրաինա / նկատմամբ:

Հաջորդ փուլում Անուշը կմրցի ուզբեկստանցի Ազիզա Յակուբովայի, իսկ Եկատերինան ՝ թրքուհի Ակբաս Հատիկի հետ:

Մեր Անի Հովսեփյանը / 70 կգ / այսօր իր երկրորդ հանդիպումը կանցկացնի: Նրա մրցակիցն է ճապոնուհի Անիսա Տսուբատան:

Նմանատիպ նյութեր