211652_close_icon
views-count113670 դիտում article-date 10:56 12-05-2022

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. 33-ամյա վարորդը ԳԱԶ 69-ով Ախթալա-Շամլուղ անտառամիջյան ճանապարհին գլորվել է ձորակը, վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Ա. Խաչիկյանը իր վարած ԳԱԶ 69 մակնիշի ավտոմեքենայով Ախթալա-Շամլուղ անտառամիջյան ճանապարհի 3-րդ կմ-ին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, վթարի ենթարկվել և շուրջ 30 մետր գլորվել ձորակը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի 4-րդ դասակի ավագ պարեկներ Դավիթ Երզնկյանն ու Ֆելիքս Բարեքյանը և կրտսեր պարեկ Պետրոս Հովհաննիսյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ։

 Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Կ. Մոսինյանի գլխավորությամբ, քանի որ պարզվել է, որ վարորդ Ա. Խաչիկյանը վթարի հետևանքով տեղում մահացել է։

Լուսանկարներ՝ Էդիկ Սիմոնյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր