1665 դիտում
09:01 11-05-2022
ԱԺ իշխանական թևը կրկին գործուղումների մեջ է․ ՔՊ-ի ներկայացուցիչներն այս օրերին Վիեննայում են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի իշխանական թեւը կրկին գործուղումների մեջ է: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն այս օրերին Վիեննայում են: Ազգային ժողովի նախագահի՝ մայիսի 5-ին ստորագրված կարգադրության համաձայն՝ Ավստրիայի մայրաքաղաք են մեկնել ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ում անունը նույնպես ԱԺ նախագահի կարգադրության մեջ ներառված է, Ավստրիայի մայաքաղաք չի մեկնել: Տեղեկացանք նաեւ, որ Վիեննա դեռեւս չեն մեկնել նաեւ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը. այսօր նրանք նույնպես Վիեննայում կլինեն՝ մասնակցելու այս օրերին այնտեղ ընթացող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ճանաչողական ծրագրին:
Նկատենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հաճախ է գործուղումների մեկնում՝ ներգրավվելով «վոյաժների» մեկնող հնարավոր գրեթե բոլոր պատվիրակությունների կազմում: Եվրոպայի օդն, ըստ երեւույթին, դրական է ազդել ՔՊ-ական պատգամավորների ստեղծագործական մտքի վրա, ու նրանցից որոշները, օրինակ՝ Գեւորգ Պապոյանը, ընդդիմադիրներին վերաբերող «դիֆերամբներ» սկսել են հենց եվրոպական մայրաքաղաքներից ձոնել»:

Նմանատիպ նյութեր
4923 դիտում
19:53 23-02-2019
Արցախի իշխանական թևը սթրեսի մեջ է. Սամվել Բաբայանի գրասենյակ
805 դիտում
08:00 27-06-2024
Խորհրդարանը դարձել է ՔՊ-ի որջը. բացառապես իշխանական պատգամավորներն են մեկնում գործուղումների. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1342 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»