211652_close_icon
views-count1051 դիտում article-date 19:39 10-05-2022

Կայացավ ՀՖՖ և «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից կազմակերպված համատեղ մրցաշարը

Մայիսի 8-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կայացան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից կազմակերպված ֆուտբոլի մանկապատանեկան երկօրյա մինի մրցաշարի եզրափակիչն ու մրցանակաբաշխությունը: 

Մասնակցում էին հանրակրթական դպրոցների և «Ռոսիա» ՀԿ «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի աշակերտները: 

Մրցաշարի չեմպիոն դարձավ N33 դպրոցի թիմը, որին էլ շնորհվեց չեմպիոնական գավաթը։ 

Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին մեդալներով և դիպլոմներով պարգևատրեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Էդգար Մանուկյանը և ՀՖՖ Գործկոմի անդամ Գագիկ Աղբալյանը: 

Նմանատիպ նյութեր