211652_close_icon
views-count4645 դիտում article-date 19:25 07-05-2022

Իշխանությունը սև ժապավեն է դրել Հայաստանի պետական դրոշի վրա. Aravot.am

Կառավարությունը 2021 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշում, որտեղ հստակ գրված է, որ թևքանշանի մեջտեղում գունավոր ասեղնագործվում է ուղղահայաց եռագույնը (Հայաստանի դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն), կենտրոնում թուր՝ սև և արծաթագույն, որից ներքև թագ՝ սև և արծաթագույն, հայտնում է Aravot.am-ը:

Թևքանշանի մեջտեղում սև ֆոն՝ որի վրա արծաթագույն ասեղնագործվում են «ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը: Այսինքն՝ պարեկները 5 ամիս չհաստատված թևքանշան են ունեցել: Սա դեռ ողջ ողբերգությունը չէ:

Ինչո՞ւ է պետական դրոշի վրա սև ֆոն ընտրվել, ինչո՞ւ չէր կարող լինել սպիտակ, ինչո՞ւ դրոշը ազատ չէ ամեն տեսակ ֆոներից ու բառերից, ի՞նչ մի դժվար բան էր նման թևքանշան մշակելը, ի վերջո ո՞վ է նման թևքանշան պարտադրել ոստիկանությանը ու ոստիկանությունը գլուխը կախ որոշման նախագծում պարզապես նկարագրել է իրեն պարտադրված պատկերը:

Սա նշանակում է, որ ամեն օր Հայաստանի հազար քաղաքացի հագնում է մի համազգեստ, որի վրա Հայաստանի պետական դրոշը ծածկված է սև ժապավենով ու այդ թևքանշանի ծագման մասին մեզ ոչինչ հայտնի չէ: Ու ոչ ոք չի ասում, ով է այս ամենի հեղինակը:

Սա անարգանք է, իսկ Հայաստանի պետական խորհրդանիշներն անարգելը քրեական հանցագործություն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 331-րդ հոդված: Պատիժը՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր