211652_close_icon
views-count4088 դիտում article-date 12:43 06-05-2022

«ՏաՈՒժ » կրթական ծրագիրը կիրականացվի նաև Նոյեմբերյանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«ՏաՈՒժ » կրթական ծրագիրը կիրականացվի նաև Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնում, որի բացումը կայացավ այսօր:

Կառուցումը իրականացվել է Տավուշի թեմի կողմից, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության «Մարդկային Անվտանգություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, «Ց կվադրատ Ամպեգա Ասետ մենեջմենտ Արմենիա» ընկերության և սփյուռքահայ բազմաթիվ բարերարների աջակցությամբ: 

Կրթական կենտրոնի բացմանը ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ Սրբազան Գալստանյանը, «Ց կվադրատ Ամպեգա Ասետ մենեջմենտ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, պաշտոնատար այլ անձինք, համայնքի բնակիչներ, հյուրեր:

Կենտրոնում կգործի հոգևոր կրթության, մարմնամարզության, ռազմական դասընթացներ, կավագործության, նկարչության և այլ խմբակներ:

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի «Սինկոպա» երգչախումբը, «Սոսե» և «Վերածնունդ» պարի խմբերը:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 174+
174+

Նմանատիպ նյութեր