211652_close_icon
views-count65594 դիտում article-date 13:00 05-05-2022

Կասկադյորական ավտովթար՝ Արմավիրի մարզում. 33-ամյա վարորդը Opel-ով կոտրել է «Կապույտ կամրջի» երկաթե ճաղավանդակներն ու գլխիվայր հայտնվել ջրատարում, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վալերիկ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի վերջնամասում՝ ժողովրդին հայտնի «Կապույտ կամրջի» մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակները և մոտ 4 մետրից գլխիվայր շրջվել և հայտնվել ջրատարում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Հովհաննիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր