211652_close_icon
views-count20742 դիտում article-date 23:49 04-05-2022

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 27–ամյա վարորդը Opel-ով բախվել է բազալտե եզրաքարերին և մի քանի պտույտ շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 30-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 08:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Կ.-ն իր վարած Opel  մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և մի քանի պտույտ շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 35-ամյա Ա. Դ.-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան  Քոթանջյանի գլխավորությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+

Նմանատիպ նյութեր