3153 դիտում
09:19 03-05-2022
«Ֆեյքերի ֆաբրիկայի» ղեկավարն անցել է գործի. նոր հանձնարարական վարչապետից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որն առավել հայտնի է «ֆեյքերի ֆաբրիկայի» ղեկավար լինելով, նոր հանձնարարական է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
Մասնավորապես, Փաշինյանը նրան եւս մեկ անգամ հանձնարարել է շարունակել փորփրել ընդդիմադիր գործիչների անձնական կյանքը եւ ընտանիքի անդամներին վերաբերող, երբեմն գոտկատեղից ներքեւ նյութեր պատրաստել եւ տարածել ինչպես կայքերով, այնպես էլ ֆեյք կայքերի եւ ֆեյք օգտատերերի միջոցով։ Խնդիր է դրված բոլոր ընդդիմադիրներին թիրախավորել: Արդյոք կա՞ նման բան, կիրականացնի՞ այդ նվաստացուցիչ հրահանգը աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ մեկնաբանության համար դիմեց Տարոն Չախոյանին, որը նշեց. «Դա անհեթեթություն է, ու հերքելու կարիք անգամ չկա։ Նման անհեթեթ տեղեկություն տվողին կարող եք ուղարկել ջհանդամադիմութան գիրկը»։
Շատ տպավորիչ պատասխան տրվեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից. կսպասենք զարգացումներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4778 դիտում
10:40 13-09-2017
Ռուսաց լեզվի ուսուցման խորացման հանձնարարական վարչապետից. «Փաստ»
919 դիտում
09:23 03-09-2023
Ֆեյքերի և կենդանի ֆեյքերի հիստերիան մի բան կարող է նշանակել՝ վախենում են ու ճիշտ են անում․ Հայկ Մամիջանյան
Այս բաժնից
445 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
538 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»