211652_close_icon
views-count25956 դիտում article-date 14:02 02-05-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի դին, ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է 

Երեկ՝ մայիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 75 խումբը կանչով մեկնել է Շերամի փողոցի 57 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ասլանյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Հակոբ Թ-ն էր։ 

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Մուղդուսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննթյուն։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր