211652_close_icon
views-count38725 դիտում article-date 23:12 30-04-2022

Կրակոցներ Երևանում. ատրճանակից կրակոցներ են արձակել Կենդանաբանների և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի դռան և պատուհանի ապակիների վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում:
 
Ժամը 10:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ Արմեն Ա.-ն ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ Պարույր Սևակի փողոցի 7 հասցեում գործող կենդանաբանների և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի դռան և պատուհանի ապակիները կրակելու արդյունքում վնասվել են:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթւոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ:
 
Արդեն տեղում Արմեն Ա.-ն հայտնել է, որ կրակոցները տեղի են ունեցել ապրիլի 26-ից մինչև ապրիլի 27-ն ընկած ժամանակահատավածում:
 
Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակի համար նախատեսված 1 գնդակ:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, Արմեն Ա.-ն աշխատում է նշված կենտրոնում՝ որպես փոխտնօրեն:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր