211652_close_icon
views-count4621 դիտում article-date 23:40 28-04-2022

ՌԴ օդային տարածքում սահմանափակումների պատճառով Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողությունը փոփոխվել է

Ռուսաստանի օդային տարածքում առկա սահմանափակումների պատճառով տեղի են ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություններ, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել ավիաընկերության չվերթերի վրա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էFLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում տեղի են ունենում շտկումներ և փոփոխություններ չվացուցակում, որոնց վերաբերյալ բոլոր ուղևորները պատշաճ տեղեկացվում են: FlyOne Armenia ավիաընկերության զանգերի կենտրոնը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, այն կապի մեջ է ուղևորների հետ և տարվում են անհատական աշխատանքներ՝ հնարավոր խնդիրները շտկելու ու անհարմարությունները վերացնելու համար»,- գրել է Արամ Անանյանը:

Նմանատիպ նյութեր