8894 դիտում
19:23 13-01-2015
«Տարիներ հետո այդ գողերից մեկը Վանոյի կենացը խմել էր». Aravot.am
Արձակագիր Վանուշ Շերմազանյանը, որը ժամանակին եղել է Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջապատում, հիշում է, որ ժամանակին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը իր մոտ էր կանչել «օրենքով գողերին» եւ նրանց 48 ժամ տվել, որպեսզի Հայաստանը կամ լքեն, կամ այլ գործով զբաղվեն, որովհետեւ, ըստ մեր զրուցակցի, նրանք խոչընդոտում էին երկրի զարգացմանը եւ ամեն օր մի տեղ «ռազբորկա» սարքում. «Տարիներ հետո այդ գողերից մեկը Վանոյի կենացը խմել էր եւ շնորհակալություն հայտնել, որ իրենց փրկել է իրար սպանելուց»։
Փոխարենը Վանուշ Շերմազանյանը հիմա այլ աչքով է նայում այդ «աշխարհին», նա ասում է, որ հիմա մեզ առավել քան միասնություն է պետք, եւ հարկավոր է այնտեղ էլ դրական հատիկ գտնել. «Դա էլ մի աշխարհ է, պետք է գոյատեւի։ Ինչպես բնության մեջ ծառն է լինում, բույսը, ազնվամորին, նաեւ մոլախոտը, այնպես էլ այս աշխարհը, յուրաքանչյուրն իր ֆունկցիան ունի այս աշխարհում»։
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2015/01/13/531489/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1388 դիտում
19:16 23-05-2019
Տեղի կունենա հանդիպում լրագրող, արձակագիր, «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի հեղինակ Վասակ Դարբինյանի հետ
Այս բաժնից
5632 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
820 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ