211652_close_icon

Նախագահը ստացել է Ռոբերտ Խաչատրյանին ԲՏԱ նախարար նշանակելու մասին առաջարկը

views-count2237 դիտում article-date 20:40 27-04-2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստացել է  Ռոբերտ Խաչատրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։

NEWS.am-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության կապերի հետ վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանը։

Ռոբերտ Խաչատրյանը զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր