211652_close_icon
views-count1231 դիտում article-date 09:28 27-04-2022

Արցախում խուսափում են կարծիք հայտնել Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին օրերին արցախյան պատգամավորները տարօրինակ կերպով խուսափում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին կարծիք անգամ հայտնել: Այն դեպքում, երբ այս զարգացումների առանցքը Արցախի փրկությունն է: Բոլորը, գրեթե միախմբված, ասում են, որ այս պահին դեռ քննարկումների մեջ են, որ ասելիք ունենալուն պես կխոսեն:

Հարցին, արդյոք ԱՀ Անվտանգության խորհրդի վերջին նիստում Արայիկ Հարությունյանի հայտարարությունն առ այն, որ Փաշինյանն առանց Արցախի պաշտոնական որեւէ փաստաթուղթ չի ստորագրի, վստահությու՞ն է ներշնչել, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը խուսանավելով՝ միայն ասաց. «Կխոսենք, այդ մասին էլ կխոսենք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր