211652_close_icon
views-count974 դիտում article-date 16:17 26-04-2022

Ոստիկանները պատանդ վերցրեցին «Արամ Մանուկյան» կենտրոնում գտնվողներին, նրանցից 3-ին առեւանգեցին ու տարան. «Հայաստան» խմբակցության պատգամավոր. News.am

«Ոստիկանները փորձում են անօրեն  մուտք գործել Դաշնակցության Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոն (Գյուլբենկյան 38)։ Շտապում ենք այնտեղ։ Մեր կենտրոնն ու երիտասարդներին պաշտպանելու։ Առանց նիկոլ Հայաստան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Տասնյակ մեր հայրենակիցներ, կուսակցական ընկերներ արագ շարժվել են ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոն: Մեր երիտասարդներից մի քնիսին տարել են ոստիկանություն, մեր փաստաբանները, պատգամավոր ընկերները շտապում են այյնտեղ»,-նշել է նա:

News.am-ի փոխանցմամբ՝ իր հերթին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ական երիտասարդները իրազեկման ակցիա են իրականացրել Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում, որից հետո մտել են այդ տարածքում գտնվողն ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոն. «Հետո մի քանի տասնյակ ոստիկաններ, այդ թվում կարմիրբերետավորներ, շրջափակեցին շենքը, ըստ էության, պատանդ վերցրեցին շենքում գտնվող երիտասարդներին՝ տպավորություն ստեղծելով, որ ցանկանում են ներխուժել շենք: Հետո երբ այստեղ մարդիկ շատացան, նրանք հետ քաշվեցին եւ շենքից դուրս եկող երեքին առեւանգեցին ու տարան Ոստիկանության Արաբկիրի բաժին: Փաստորեն դարանակալել էին եւ սպասում էին, թե երիտասարդները երբ դուրս կգան, որ առեւանգեն ու տանեն ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Այս պահին ոստիկանության ուժեր տարածքում չենք տեսնում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր