211652_close_icon
views-count4134 դիտում article-date 13:06 26-04-2022

Իրանը շտապ տանկային դիվիզիա է տեղափոխել Աֆղանստանի հետ սահման

Իրանի իշխանություններն արագորեն Աֆղանստանի հետ սահման են տեղափոխել զրահատանկային դիվիզիա: Ապրիլի 26-ին այդ մասին հաղորդել Է Աֆղանստանի Aamaj News գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճշտվում Է, որ դեպի սահման Է ուղարկվել 88-րդ տանկային դիվիզիան: Այդ որոշումն ընդունվել Է իբր անվտանգության նկատառումներով «Դոքարուն» (Իրան) - «Իսլամ Քալա» (Աֆղանստան) սահմանային կետերի շրջանում վերջերս տեղի ունեցած միջադեպերի պատճառով: Այս տեղեկատվության պաշտոնական հավաստում կամ հերքում Թեհրանի կողմից առայժմ չի ստացվել:

Ապրիլի 23-ին հսկիչ անցակետի սահմանապահների միջեւ ընդհարում Է ծագել, որը հանգեցրել Է իրանական կողմից սահմանային անցման ժամանակավոր փակման: Tasnim News Agency-ի տվյալներով՝ թալիբներն («Թալիբան»շարժումը) սկսել են ճանապարհ բացելու աշխատանքներ իրականացնել «Իսլամ Քալայից» ոչ հեռու:

Իրանցի սահմանապահները միջամտել են եւ կանգնեցրել ախատանքները, քանի որ, ինչպես հաղորդվում Է, նրանք չեն ունեցել սահմանային գոտում նոր ճանապարհ կառուցելու համաձայնեցման պաշտոնական հավաստումը: IRNA գործակալությունը հայտնում Է, որ այս պահին աշխատանքները դադարեցված են, իսկ երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչները պատրաստվում են քննարկելու այդ հայցը: «Դոքարուն» հսկիչ անցակետն առավել կարեւոր առեւտրական երթուղիներից մեկն Է Իրանի եւ Աֆղանստանի միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր