211652_close_icon
views-count997 դիտում article-date 10:07 26-04-2022

Առաջնահերթությունը պատերազմից խուսափելն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է, որ պարտության մտքի հետ հաշտվելուց առաջ պարտադիր միջուկային մարտավարական զենք կօգտագործի, որպեսզի, միեւնույն է, հաղթի պատերազմում: Այս մասին գրում է «The American Conservative»-ը: Եվրոպայի ու ԱՄՆ-ի խնդիրը Երրորդ համաշխարհային պատերազմ չսանձազերծելն է, բայց կիրառվող քաղաքականությունն առայժմ մատնացույց չի անում հնարավոր ուղղությունները, որոնք կարող են թոթափել Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ առաջացած պայթյունավտանգ լարվածությունը՝ կանխելով այն բախումը, որը կարող է աննախադեպ լինել ողջ պատմության ընթացքում:

Միացյալ Նահանգների այժմյան դիրքորոշումը կարելի է ամփոփել հետեւյալ կերպ. քանի որ եթե ամերիկացի զինվորները գնան կռվելու եւ սպանելու ռուսներին Ուկրաինայում, կսկսվի ռուս-ամերիկյան պատերազմ, որը կարող է վերաճել միջուկային հակամարտության, ԱՄՆ-ն այդ առաջին քայլը չի անի, չի վտանգի մեր երկրի անվտանգությունն ու նույնիսկ գոյությունը, նույնիսկ եթե այս երկամսյա հակամարտությանը մասնակցությունից հրաժարումն Ուկրաինայի պարտություն նշանակի:

Նեոպահպանողականներն ու «պատերազմի բազեները» պնդում են, որ Ամերիկայի նպատակները պետք է լինեն ռուսական բանակի համոզիչ պարտությունը եւ վտարումն Ուկրաինայի տարածքից, ինչպես նաեւ Պուտինի նվաստացումն ու տապալումը։ Եվ դրանք չպետք է քննարկվեն ու կասկածի տակ դրվեն։ Այս դիրքորոշման համաձայն՝ նշված նպատակներին չհասնելը կնշանակի ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի պարտություն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր