211652_close_icon
views-count2111 դիտում article-date 23:28 25-04-2022

Խոսեպ Գվարդիոլա. Մենք Խաղալու ենք Չեմպիոնների լիգայի արքաների դեմ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք դիմակայությանը:

«Մենք պետք է խաղանք մրցաշարի արքաների դեմ։ Ամեն դեպքում, դժվար է լինելու: Եթե ​​մենք խաղանք «Ռեալի» պատմության դեմ, ուրեմն շանս չկա։

Մեզ համար սա անհավանական մարտահրավեր է։ Դա նույնն է, երբ մենք հանդիպում ենք այնպիսի ակումբների, ինչպիսիք են «Բավարիան» կամ «Բարսելոնան»:

Ես ասացի, որ մենք չենք կարող փոխել պատմությունը: Կխաղանք 11-ն ընդդեմ 11-ի և կփորձենք հաղթել»,- ասել է կատալոնացի մասնագետը:

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր