211652_close_icon
views-count22814 դիտում article-date 17:58 25-04-2022

Ծնունդդ շնորհավո՛ր, ոստիկանության համակարգում լեգենդ դարձած գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյան

Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ ոստիկանության պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի ծննդյան օրն է: Գեներալին մինչև այժ էլ հիշում ու գնահատում են ոչ միայն ավագ սերնդի ուժային կառույցների աշխատակիցներն ու քաղաքացիները, այլ նաև երիտասարդ սերունդը:

Հ. Վարյանը ոստիկանության ամենագիտակ, մարդկային արժեքներ ունեցող, իսկական հայ սպայի համբավ ունեցած գեներալներից է:

 [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է ոստիկանության լեգենդար գեներալին և ցանկանում քաջ առողջություն, բազում հաջողություններ և երկար տարիների կյանք:

 Հովհաննես Կիմի Վարյանը ծնվել է 1957թ.-ի ապրիլի 25-ին, Լենինականում (ԽՍՀՄ):

Կրթություն
1979-1981 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Երևանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական դպրոցը։
1982-1987 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Ռոստովի ակադեմիան։

 Ծառայությունը զինված ուժերում և ոստիկանությունում

1975-1977 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1978 թ. ապրիլին ընդունվել է ծառայության ԽՍՀՄ ՆԳՆ համակարգ որպես շարքային։
1996 - 2003 թթ. - ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ։
2003 - 2006 թթ. - ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ։
2009 - 2011 թթ. - ՀՀ Ոստիկանության ակադեմիայի պետ։ 2011 թ. մայիս ամսից - ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ։

Կոչումներ
24.05.1999 թ. շնորհվել է միլիցիայի գեներալ-մայորի կոչում։
14.04.2006 թ. շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում։
2003 թ. շնորհվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչումը.

Պարգևներ 1998 թ. - Մարտական ծառայության մեդալ,
1989 թ. - «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով,
2003 թ. - «Արիության» մեդալ (ԼՂՀ),
1997 թ. - ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ,
2003 թ. - ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ,
2004 թ. - ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ,
2013 թ. - ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ,
2004 թ. - ՀՀ Ոստիկանության «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ,
2010 թ. - ՀՀ Ոստիկանության «Մարտական զորակցության համար» մեդալով,
2011 թ. - ՀՀ Ոստիկանության «Օրենքի պատվար» մեդալ և այլ մեդալներ։
2011 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ։

Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Նմանատիպ նյութեր