Պուտինը կարգադրել է չեղարկել Ազովստալի գրոհն ու պաշարել տարածքը
Հինգշաբթի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել է չեղարկել գրոհը, գրում է tass.ru-ն։
«Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը համարում եմ աննպատակահարմար, կարգադրում եմ այն չեղարկել»,- ասել է Պուտինը։
Պուտինը Ազովստալի գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։
Ռուսաստանը երաշխավորում է կյանք և արժանապատիվ վերաբերմունք ուկրաինացի զինվորականների համար, որոնք կլքեն Ազովստալը, ասել է Պուտինը։
Մինչ այդ՝ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլի ազատագրման մասին։ Շոյգուն նաև հայտնել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված է ավելի քան 2 հազար ուկրաինացի զինվոր։