211652_close_icon
views-count724 դիտում article-date 10:42 21-04-2022

Մեծ յոթնյակի երկրները կուժեղացնեն տնտեսական ճնշումը Ռուսաստանի նկատմամբ

Մեծ յոթնյակի երկրները կուժեղացնեն տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։ Այս մասին ասվում է G7-ի ֆինանսական գերատեսչությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունում։ Գրում է «Ազատությունը»։

Համատեղ հայտարարությունում նշվում է նաև, որ Մեծ յոթնյակի երկրները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ ուղղված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների իրականացմանը և դրանք շրջանցելու ցանկացած փորձի կանխմանը։

Մեծ յոթնյակի երկրները նաև ափսոսանք են հայտնել Մեծ քսանյակի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի մասնակցության համար։

Ի դեպ, աշխարհի առաջատար երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրամիության ֆինանսների նախարարները, ինչպես նաև Ուկրաինայի ներկայացուցիչները, լքել են G20-ի փակ հանդիպումը Վաշինգտոնում ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի՝ տեսակապի միջոցով ելույթի ընթացքում։