2139 դիտում
16:19 18-04-2022
ԱԺ-ում Փաշինյանի ելույթը ինքնախոստովական ցուցմունք էր․ Ցորի զորամասի զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները հաղորդում են ներկայացրել Դատախազություն․ Tert.am
Ցորի Դ-20 հրետանային զորամասի զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները Գլխավոր դատախազության շենքի դիմաց են՝ Փաշինյանի դեմ հաղորդում ներկայացնելու նպատակով՝ հիմք ընդունելով Փաշինյանի՝ ԱԺ-ում արած այն արտահայտությունը, որ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ առանց զոհերի»։ Գրում է Tert.am-ը։
«Մենք ակնկալում ենք, որ գործին ընթացք տրվի, և պատժվողներ լինեն։ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարությունը արդեն իսկ ինքնախոստովական ցուցմունք էր հանցագործության մասին, որին ընթացք չտալով՝ մենք սխալ կվարվենք մեր երեխաների հանդեպ։ Ամեն ինչ անելու ենք, որ այս դիմումին ընթացք տրվի։ Ակնկալում ենք՝ Նիկոլ Փաշինյանին օրենքով սահմանված կարգով պատժված տեսնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։
«Եթե հանկարծ Դատախազությունը կանխակալ մոտեցում ցուցաբերի, անաչառություն չցուցաբերի մեր գործի վերաբերյալ, տանը չենք նստելու, անձամբ ես պատրաստ եմ գնալ, խնդրել բոլոր կառույցներին՝ բանկերին, բուժհաստատություններին և այլն, գործադուլ սկսել, տեսնեմ այդ պայմաններում ինչպե՞ս ընթացք չեն տալու»,- ասաց նա։
Ծնողները նշեցին, որ անկախ քաղաքական հայաքներից՝ մասնակցելու են ցանկացած շարժման, որը կկարողանա պատասխանատվության կենթարկել Նիկոլ Փաշինյանին։
Նախաձեռնությանը միացել է շուրջ 60 ծնող։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2920 դիտում
12:30 17-06-2021
Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ
Այս բաժնից
949 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
523 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
811 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը