211652_close_icon
views-count1065 դիտում article-date 14:56 17-04-2022

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Խաղաղապահները 27 դիտակետում իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»,- նշված է հայտարարության մեջ։

Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 1 հա տարածք։

2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից և պարկուճներից մաքրվել է 2 369,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 262 պայթուցիկ առարկա։

Նմանատիպ նյութեր