ՌԴ-ն օգտագործում է ֆոսֆորային ռումբեր. Զելենսկի
Tert.am-ը գրում է. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով Էստոնիայի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն օգտագործում է ֆոսֆորային ռումբեր՝ ահաբեկման մարտավարություն կիրառելով քաղաքացիական բնակչության դեմ:
Ինչպես գրում է The Guardian-ը, այնուհանդերձ, Զելենսկին իր պնդման համար որևէ ապացույց չի ներկայացրել:
Քիմիական զենքի վերահսկմամբ զբաղվող համաշխարհային մարմինը հայտարարել է, որ մտահոգված է պաշարված ուկրաինական Մարիուպոլում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:
Մինչդեռ ՌԴ-ն հերքել է նման զենք կիրառելու մեղադրանքները: ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունն այս կապակցությամբ հայտարարել է, որ Մոսկվան քիմիական զենքի պաշարը ոչնչացրել է 2017-ին: