211652_close_icon
views-count90625 դիտում article-date 16:34 12-04-2022

Արտակարգ դեպք Երևանում․ հսկայական երկաթե գովազդային վահանակը քամուց տապալվել ու բախվել է ընթացող՝ ավազով բարձված ЗИЛ-ին, վերջինս էլ կողաշրջվելով, բախվել է Волга-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհին, Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, Երևանի վարչական տարածքում տեղադրված հսկայական երկաթե գովազդային վահանակը քամու հետևանքով պոկվել և ընկել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Սակայն գովազդային վահանակի ընկնելու հետևանքով այն բախվել է այդ պահին դեպի Երևան ընթացող՝ ավազով բարձված ЗИЛ մակնիշի բեռնատարին, որը կողաշրջվել է, իսկ ЗИЛ-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանցված ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենային։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Տեղում ծառայություն են կատարել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ մինչև ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների  և տապալված գովազդային վահանակի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր