211652_close_icon
views-count3124 դիտում article-date 12:43 12-04-2022

Դեպի ՀՀ բնական գազի մուտքը կընդհատվի վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով․ «Գազպրոմ»

Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին ժամը 10։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 19։00-ն դեպի Հայաստանի Հանրապետություն բնական գազի մուտքը կընդհատվի։ Տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում (ԳՍՊԿ) պահեստավորված բնական գազի հաշվին:

Նմանատիպ նյութեր