211652_close_icon
views-count16254 դիտում article-date 22:18 10-04-2022

Ավտովթար Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը Ford Focus-ով բախվել է կամրջի արգելապատնեշին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 7-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
 
Այդ օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մանուկ Խ.-ն՝ իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Լեռնանիստ գյուղի կամրջի բետոնե արգելապատնեշին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Մարատ Վ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր