211652_close_icon
views-count2410 դիտում article-date 19:46 10-04-2022

Արմեն Ղևոնդյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից և նշանակվել Ղազախստանում ՀՀ դեսպան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 8-ին որոշում է ստորագրել, որով Արմեն Ղևոնդյանն ազատվում է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ղևոնդյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:

Նույն օրը նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ղևոնդյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Նմանատիպ նյութեր