211652_close_icon
views-count1305 դիտում article-date 17:25 09-04-2022

Արցախի նախագահը պարենային անվտանգության հարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին պարենային անվտանգության հարցերի վերաբերյալ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։ Հայտնում է նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարը նշել է, որ հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական նոր պայմաններում պարենային ապահովման խնդիրը դարձել է բոլոր կառավարությունների արտահերթ քննարկման հարցերից մեկը, և Արցախն այս առումով բացառություն լինել չի կարող։ Եվ այդ նպատակով պետք է օգտագործել Հանրապետության բոլոր տնտեսական ռեսուրսներն ու անմշակ հողատարածքներն անխտիր։ 

Խորհրդակցության ընթացքում Նախագահի կողմից պատասխանատու կառույցների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նոր ճանապարհների կառուցման գործընթացը շուտափույթ սկսելու և տնտեսական տարբեր ծրագրերի մեկնարկի ուղղությամբ ֆինանսական ու անվտանգային համապատասխան միջոցներ ապահովելու վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր