211652_close_icon
views-count1369 դիտում article-date 13:33 09-04-2022

Կառավարության «հերթական ազգադավ և անմիտ որոշմամբ» փակվում է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը. Էդգար Ղազարյան

Կառավարության «հերթական ազգադավ և անմիտ որոշմամբ» փակվում է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Անտեսելով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների, նրանց ծնողների, ապագա դիմորդների, Եղեգնաձոր համայնքի ավագանու, ՀՀ Վայոց ձորի մարզպետի, Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորների կարծիքը, անհաղորդ մնալով բազմաթիվ հանրային և մասնավոր քննարկումների ժամանակ ներկայացված հիմնավոր տեսակետներն ու առաջարկությունները և հիմնվելով ՀՊՏՀ ղեկավար կազմի մի քանի հոգու սեփական ձախողումներն ու թերացումները իբրև «հիմնավորումներ» ներկայացնող մարդկանց կարծիքի վրա՝ ՀՀ կառավարությունը 2022 թվականի ապրիլի 7-ին որոշում կայացրեց 2022-2023 թվականների ուսումնական տարում անվճար տեղեր չհատկացնել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղին՝ դրանով իսկ սկսելով մասնաճյուղը փակելու գործընթացը։

Արցախը, Սյունիքը և Վայոց ձորը թշնամուն հանձնելու մտադրություն ունեցող իշխանությունները, հավանաբար, մտածում են, որ այդ տարածաշրջանների տնտեսական, սոցիալական, կրթական և այլ հարցերով այլևս պետք է զբաղվի Ադրբեջանի կառավարությունը»,- գրել  է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր