211652_close_icon
views-count1207 դիտում article-date 18:10 08-04-2022

Հայ թենիսիստները երկրորդն էին միջազգային մրցաշարում

Տևական ընդմիջումից հետո միջազգային ասպարեզում իրենց հիշեցնել տվեցին Հայաստանի   սեղանի թենիսիստները: 

Կիպրոսի Նիկոսիայում անցկացվեց Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշար: Մասնակցեցին  Լիտվայի, Շոտլանդիայի, Լատվիայի, Սան Մարինոյի, Հայաստանի և Կիպրոսի տղամարդկանց հավաքականները:

Մեր երկիրը  ներկայացրին   Դավիթ Ղոթանյանը, Հարություն Հարությունյանը և Վարուժան Բաղդասարյանը: Նրանք տոնեցին  չորս հաղթանակ, պարտվեցին միայն մարզաձևի ավանդույթներով հարուստ լիտվացի վարպետներին / 1 : 3 / և գրավեցին պատվավոր երկրորդ  տեղը: Երրորդը տանտերերն էին:

Լավագույն երեք թիմերը իրավունք ստացան մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչին, որը տեղի կունենա 2023թ. Շվեդիայի Մալմյո քաղաքում:

Մարզիչ Արթուր Պողոսյանը զրույցի ժամանակ շնորհակալական խոսք ուղղեց  մրցուղերթը հովանավորած  VBET ընկերությանը:

Նմանատիպ նյութեր