211652_close_icon
views-count1291 դիտում article-date 23:16 07-04-2022

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու նախաձեռնությանը

ԱՄՆ Սենատը ապրիլի 7-ին  հավանություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծին։ Քվեարկությունը դեռ շարունակվում է, սակայն նախաձեռնությունն արդեն ստացել է բավարար ձայներ՝ հաստատվելու համար։ Բոլոր 100 սենատորները պաշտպանել են օրինագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտին հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու մասին։

Մարտին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արդեն հավանություն էր տվել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու և ԱՄՆ պաշտոնատար անձանց կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու միջոցներ ձեռնարկելու օրինագծին: Սակայն Սենատում նախաձեռնությունը քննարկելիս որոշ փոփոխություններ են արվել։ Այս կապակցությամբ փաստաթուղթն այժմ հետ կուղարկվի ստորին պալատ, որը, ինչպես սպասվում է, կվերանայի այն ապրիլի 7-ին ավելի ուշ: Եթե օրինագիծը հավանության արժանանա Ներկայացուցիչների պալատի կողմից, ապա այն կանցնի ԱՄՆ նախագահի ստորագրմանը։

 

Նմանատիպ նյութեր