1957 դիտում
09:49 07-04-2022
Հին ու նոր ՔՊ-ականները պայքարի են դուրս եկել. ով կընդգրկվի վարչության կազմում «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում հայտնվելու համար իշխող կուսակցության ու ԱԺ համանուն խմբակցության ներսում թեժ քննարկումներն ու քչփչոցները շարունակվում են։ «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ էր գրել, որ բաղձալի վարչության 15-յակում (վարչության կազմը 21-ից 15 է դառնալու) համար «պայքար են մղում» բոլորը՝ հին ու նոր ՔՊ-ականները։
ՔՊ վարչության այժմյան անդամներից, օրինակ, Արման Բոշյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, չի ցանկանում ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել։ «Ինչպես պատգամավորի մանդատից հրաժարվեց, այնպես էլ ՔՊ վարչությունն է ցանկանում լքել, գլուխը հանգիստ ապրել։ Վարչության կազմում չի լինի նաեւ Սիփան Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, որ 44-օրյա պատերազմից հետո այլ երկիր էր տեղափոխվել ու խզել կապերն անգամ ամենամտերիմ թիմակիցների հետ։
Լիլիթ Մակունցն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է, հետեւաբար այստեղ կուսակցական գործունեություն ծավալել չի կարող: ՔՊ-ականները վարչության կազմում եւս մեկ անգամ տեսնել չեն ուզում՝ Արսեն Թորոսյանին, Լենա Նազարյանի ամուսնու՝ Նարեկ Բաբայանի գլխին նույնպես մութ ամպեր են կուտակված»,- նշեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը։ Իշխող կուսակցության վարչությունում, ըստ մեր տեղեկություննների, իրենց տեղն անսասան կպահպանեն Փաշինյանի ասածները երբեք ու որեւէ կոնտեքստում կասկածի տակ չդնողները՝ Արփի Դավոյանը, Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Հակոբ Սիմիդյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»