211652_close_icon
views-count1037 դիտում article-date 17:14 06-04-2022

ՀՀ նախագահն այցելել է Չինաստանի դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն:

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը և դեսպան Ֆան Յունը շնորհավորել են միմյանց Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 30 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական հարաբերությունների հաստատման առթիվ:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունին, դեսպանատան աշխատակիցներին՝ դեսպանության նոր շենքի բացման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք և հաջողություններ:

Գոհունակությամբ ընդգծվել է, որ անցած 30 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերությունները զարգացում են ապրել և հետագայում ևս կշարունակեն ամրապնդվել և խորանալ: