2215 դիտում
13:01 04-04-2022
Շաբաթվա ընթացքում Մարտունու և Ասկերանի շրջաններից հայտնաբերվել ու վնասազերծվել է հրթիռակասետային 11 ռումբ
2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1353 զանգ:
Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 5 դեպք, որից 1-ը տրանսպորտային միջոցում, 1-ը աղբանոցում, հրդեհի երկու դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Արձանագրված բոլոր դեպքերում հրդեհը ժամանակին մեկուսացվել է՝ տուժածներ չկան:
Նշված դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, շաբաթվա ընթացքում ԱՀ Մարտունու և Ասկերանի շրջաններից հայտնաբերվել ու վնասազերծվել են հրթիռակասետային 11 ռումբ, 1 պայթուցիչ, 1 արկ և գնդիկաբեկորային 1 ավիառումբ:
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 22, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 35 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 և վերելակի 3 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 20 կանչերի:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Նմանատիպ նյութեր
1327 դիտում
16:42 26-04-2021
Արցախում մեկ շաբաթում հայտնաբերվել և վնասազերծվել է 113 հատ հրթիռակասետային և ավիացիոն 1 ռումբ
1106 դիտում
14:33 11-04-2022
Արցախում 1 շաբաթում վնասազերծվել են հրթիռակասետային 2 ռումբ, 31 պայթուցիչ, գնդիկաբեկորային 3 ավիառումբ
1814 դիտում
11:55 01-08-2022
Արցախում ևս 61 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 67 ական է վնասազերծվել
Այս բաժնից
733 դիտում
22:45 02-05-2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից
643 դիտում
22:21 02-05-2024
Բաքուն տրամադրված է Երևանի հետ կարգավորման իրական արդյունքների հասնել․ Բայրամով
580 դիտում
22:08 02-05-2024
Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը