1522 դիտում
16:42 26-04-2021
Արցախում մեկ շաբաթում հայտնաբերվել և վնասազերծվել է 113 հատ հրթիռակասետային և ավիացիոն 1 ռումբ
2021 թվականի ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 1007 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ անցած շաբաթվա ընթացքում զանգերի թիվն ավելացել է 3-ով:
Զենք-զինամթերքի հայտնաբերման մասով ստացված կանչերը շարունակում են մնալ օրախնդիր:
Շաբաթվա ընթացքում, հիմնականում Մարտունու և Մարտակերտի շրջաններից քաղաքացիների կողմից ստացվել է 33 կանչ: Սակրավորները բնակավայրերից, տնամերձ հողամասերից պայթուցիկ նյութերն ու այլ զինատեսակներ տեղափոխել են անվտանգ վայր:
Անցած շաբաթ ԱԻՊԾ սակրավորները, ՌԴ ԱԻՆ գործընկերների, ինչպես նաև The halo trust ականազերծող կազմակերպության և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ մեկտեղ, Արցախի տարածքից հայտնաբերել և վնասազերծել է 113 հատ հրթիռակասետային և ավիացիոն 1 ռումբ, 31 հատ թնդանոթի արկ, 5 պայթուցիչ, հակատանկային 1 ական, զենիթահրթիռային 1 արկ և ձեռքի 7 հատ նռնակ: Մարտակերտում ընդունվել է գյուղատնտեսական նշանակության 60 հա մակրոտարածք:
Հրդեհի մասին արձանագրվել է 7 կանչ, որից մեկը բնակելի շինությունում, մյուսները բռնկվել են չոր խոտատարածքներում և աղբակույտերում: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարները մեկուսացրել են կրակը. ոչ ոք չի տուժել: Հրդեհի մասին մեկ ահազանգ կեղծ է եղել:
Ապրիլի 20-ին ուժեղ քամու հետևանքով խնդիրներ են առաջացել Ստեփանակերտում: Գրանցվել է 2 կանչ: Բնակելի տան տանիքից և ավտոտնակից թիթեղներ են պոկվել ու կախվել: Փրկարարները ժամանակին մեկնել են դեպքի վայր և կանխել սպասվող վտանգը:
Արտակարգ մեկ դեպք է գրանցվել Շուշիի շրջանի Լիսագոր գյուղում: Շունը հարձակվել է բնակչի վրա: ԱԻՊԾ Լիսագորի տեղամասային փրկարարները քաղաքացուն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են բուժհաստատություն: Վիճակը կայուն է:
911 ահազանգման կենտրոնում յոթ օրվա ընթացքում կենցաղային բնույթի 38 կանչ է գրանցվել, որից 5-ը՝ վերելակի, 6-ը՝ դռան բացման համար: Փրկարարները բոլորին տեխնիկական օգնություն են ցուցաբերել: Խմելու ջուր է մատակարարվել Ասկերանի շրջանի 3 համայնքի բնակիչների:
Անցած շաբաթվա ընթացքում ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների որոնման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանման նպատակով կատարել են 4 ելք:
Զինադադարից հետո հայտնաբերվել է 1551 աճյուն:

Նմանատիպ նյութեր
1328 դիտում
14:33 11-04-2022
Արցախում 1 շաբաթում վնասազերծվել են հրթիռակասետային 2 ռումբ, 31 պայթուցիչ, գնդիկաբեկորային 3 ավիառումբ
2003 դիտում
11:55 01-08-2022
Արցախում ևս 61 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 67 ական է վնասազերծվել
2401 դիտում
13:01 04-04-2022
Շաբաթվա ընթացքում Մարտունու և Ասկերանի շրջաններից հայտնաբերվել ու վնասազերծվել է հրթիռակասետային 11 ռումբ
Այս բաժնից
901 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
940 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
985 դիտում
20:03 21-11-2024
Նիդեռլանդներ այցելելու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի