211652_close_icon
views-count113130 դիտում article-date 19:51 02-04-2022

Հայաստանի ոստիկանության կողմից Վրաստանի իրենց գործընկերներին տված տեղեկությունները հավաստի էին. այնտեղ հայտնաբերել են Արտաշատում հայտնի «Գազի Հովոյի» նկատմամբ հրազենով մահափորձ կատարած կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձարարականով, ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, Հայաստանի ոստիկանությունը Վրաստանի Հանրապետության իրենց գործընկերների հետ հատուկ օպերացիա է իրականացրել:

Երեկ՝ ապրիլի 1-ին, Վրաստանում տեղի ոստիկանության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում պարզվել է, որ Հայաստանում իրենց գործընկերների կողմից ստացված տեղեկությունները հավաստի են եղել:
 
Վրաստանում հայտնաբերվել ու ձերբակալվել է մարտի 28-ին Արտաշատ քաղաքում՝ Արտաշատում հայտնի «Գազի Հովոյի» նկատմամբ հրազենով սպանության փորձ կատարողին:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կասկածյալ, 31-ամյա Ռաֆայել Խաչատրյանը արտահանձնվելու է Հայաստանի իրավապահ մարմիններին:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 31-ին ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզում էր հայտարարվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 31-ամյա Ռաֆայել Խաչատրյանի նկատմամբ։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 28-ին Արտաշատ քաղաքում հրազենով Արտաշատում հայտնի «Գազի Հովոյի» նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։
 
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռ․ Խաչատրյանը, ով հանցագործությունից կարճ ժամանակ անց լքել էր Հայաստանը, հետախուզվում է ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 1-ին մասին (սպանության փորձ) և ՀՀ ՔրՕրի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու) մեղադրանքով։ 

Ռ․ Խաչատրյանը նախկինում և՛ Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանում եղել էր դատապարտված։ 
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր