70502 դիտում
11:41 01-04-2022
Արտաշատում հայտնի «Գազի Հովոյի» վրա ատրճանակով կրակոցներ արձակած 31-ամյա կասկածյալը նախկինում եղել է 2 անգամ դատապարտված, դեպքից կարճ ժամանակ անց լքել է Հայաստանը․ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 31-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 31-ամյա Ռաֆայել Խաչատրյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 28-ին Արտաշատ քաղաքում հրազենով Արտաշատում հայտնի «Գազի Հովոյի» նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռ․ Խաչատրյանը, ով հանցագործությունից կարճ ժամանակ անց լքել է Հայաստանը, հետախուզվում է ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 1-ին մասին (սպանության փորձ) և ՀՀ ՔրՕրի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու) մեղադրանքով։
Ռ․ Խաչատրյանը նախկինում և՛ Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանում եղել է դատապարտված։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մարտի 28-ին, Արտաշատ քաղաքում հրազենի գործադրմամբ Արտաշատում հայտնի «Գազի Հովո» մականվամբ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու փաստով ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծվել են օպերատիվ մի քանի խմբեր, որոնք աշխատել են մի քանի վարկածների ուղղությամբ:
Օպերատիվ խմբերը առանձին-առանձին ղեկավարել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Պետրոսյանը:
Հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու գործում քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբում ներգրավված են եղել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Մասիսի, Արարատի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները՝ մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ, իսկ նշված հանցագործությունը օբյեկտիվ և լայնածավալ քննչական գործողություններ կատարելու համար Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կարգադրությամբ Արարատի մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի գլխավորությամբ ստեղծվել էր քննչական խումբ:
Ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բավականին ծանրակշիռ ստացված օպերատիվ տվյալներով հանցագործության վերաբերյալ որոշ հանգամանքներ են պարզել, ինչի արդյունքում Հ. Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Երևանի բնակիչ, 31-ամյա Ռ. Խ.-ն, ում ամբողջական տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում:
Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Խ.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)